Խոյ  

Կարող եք սիրահարվել նրան, ում արտաքինը կամ այլ հատկանիշները նախկինում ձեզ միայն զվարճացնում էին: Բացառված չէ, որ հանկարծ այդ մարդու մեջ բացահայտեք այն, ինչը ձեր սրտով կլինի:

Բարենպաստ օրեր: 13, 14.

Անբարենպաստ օրեր: 1, 2, 8, 15, 16, 23, 29, 30.

Ցուլ

Այս ամիս ձեզ հետ սիրավեպ սկսել ցանկացողների քանակն անսահման է լինելու: Եթե չեք սպասում ձեր իդեալական երկրորդ կեսին, ապա հիանալի ժամանակ կանցկացնեք` մոտ թողնելով ձեզնով հիացողներից մեկին: Իսկ եթե արդեն իսկ սիրած էակ ունեք, ապա հավանաբար խնդիրներ կունենաք նրա հարազատների հետ:

Բարենպաստ օրեր: 4, 15, 16, 18.

Անբարենպաստ օրեր: 5, 19, 26.

Երկվորյակ  

Ֆլիրտ, ֆլիրտ և կրկին ֆլիրտ, այն էլ բացարձակ անմեղ և միայն տրամադրությունը բարձրացնելու համար: Բայց կա վտանգ, որ սիրախաղն արդյունքում վերածվի շատ լուրջ հարաբերության: Եթե նման պլաններ չունեք, զգուշացեք:

Բարենպաստ օրեր: 18, 19.

Անբարենպաստ օրեր: 7, 14, 21, 28.

Խեցգետին  

Երկու երկրպագուն շա՞տ է, թե՞ քիչ: Ձեզ հերիք է: Չէ՞ որ նրանք այնքան ակտիվորեն են պայքարելու ձեր ուշադրության համար, որ անգամ կհասցնեն ձանձրացնել: Եվ դա չնայած նրան, որ նրանցից մեկի հետ ձեզ բացառապես վիրտուալ շփում է կապելու:

Բարենպաստ օրեր: 4, 14, 18, 20, 21, 22, 28.

Անբարենպաստ օրեր: 9, 19, 23.

Առյուծ

Պետք չի խաղալ մյուսների զգացմունքների հետ, թե չէ այն մեկը, ում անընդհատ մոտ եք թողնում, հետո լքում, լրջորեն կզբաղվի ձեզնով, և շատ հավանական կլինի, որ չեք էլ գիտակցի, թե ինչպես ամուսնացաք:

Բարենպաստ օրեր: 24.

Անբարենպաստ օրեր: 2, 16, 23, 30.

Կույս

Աստղերը ձեզ համար այս ամիս հուշում են սիրավեպ ամուսնացած մեկի հետ: Եթե խիստ բարոյական արժեքների տեր մարդ եք, ապա կկարողանաք չտարվել և չկործանել ուրիշի ընտանիքը: 

Բարենպաստ օրեր: 6, 20, 26, 27.

Անբարենպաստ օրեր: 7, 8, 14, 21, 22, 28, 29.

Կշեռք

Աստղերը ձեզ համար հետաքրքիր ու կրքոտ սիրավեպ են հուշում, որը, ցավոք, այդքան էլ երկար չի տևի, ինչը, թեև, ձեզ այդքան էլ չի մտահոգի:  

Բարենպաստ օրեր: 1, 2, 8, 9, 15, 16, 28, 29, 30.

Անբարենպաստ օրեր: 3, 5, 10, 17, 19, 26.


Կարիճ

Սիրային ֆրոնտում պատահական կապեր ու խորը կապվածության բացակայություն է: Բայց կա նաև սիրո հավանականություն. ձեզ հավանող մարդկանցից մեկը նպատակ կդնի ամեն գնով նվաճել ձեզ:

Բարենպաստ օրեր: 2, 5, 30.

Անբարենպաստ օրեր: 1, 15, 18, 22, 25, 29.

Աղեղնավոր

Աստղերը ձեզ անհավանական գեղեցիկ փոխադարձ սեր են հուշում: Չի բացառվում, որ այն կլինի առաջին հայացքից: Բայց սիրավեպի սկզբին կհանդիպեք որոշ խնդիրների, պետք չի հուսահատվել. այն, ինչ դժվար է տրվում, ավելի շատ է գնահատվում:

Բարենպաստ օրեր: 4, 5, 21, 28.

Անբարենպաստ օրեր: 13, 16.

Այծեղջյուր

Ճակատագիրը ձեզ երջանիկ լինելու շանս է տալիս: Միայն թե եթե տարված եք կարիերայով, ապա հեշտորեն կմերժեք այդ պարգևն ու կնախընտրեք կտարվել զգացմունքներով: Իհարկե նպատակասլաց լինելը լավ բան է, բայց ոչ սեփական երջանկության հաշվին:

Բարենպաստ օրեր: 5, 8.

Անբարենպաստ օրեր: 4, 11, 18, 21, 25.

Ջրհոս

Աստղերը ձեզ ոչ ադեկվատ երկրպագու կնվիրեն: Ամենայն հավանականությամբ նա ամեն գնով կցանկանա գրավել ձեր ուշադրությունը, ուստի կսկսի անել դա հրապարակայնորեն: Մի խոսքով` ձեզ լավ շոուներ են սպասվում:

Բարենպաստ օրեր: 2, 9, 13, 16, 20, 27, 30.

Անբարենպաստ օրեր: 3, 10, 17.

Ձկներ

Սիրային ֆրոնտում թեժ է լինելու: Աստղերը ձեզ խելահեղ սեր են խոստանում, ինչը կստիպի մոռանալ ամեն ինչ: Զգացմունքները կխլացնեն ձեր գիտակցությունը:

Բարենպաստ օրեր: 7, 11, 12, 14, 21, 22, 28.

Անբարենպաստ օրեր: 13, 20, 27.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել