1in.am-ը գրում է.

Կրեմլը հուսով է, որ ԱՄՆ իշխանությունները Մոսկվային կտեղեկացնեն պատճառների մասին, որոնք դրդել են նրանց երգիչ Գրիգորի Լեպսին ներառել մաֆիոզիների ցուցակում: Նման սպասելիքներ ունի նաև Ռուսաստանի ԱԳՆ-ը` հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:

Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով Ռուսաստանի ԱԳՆ լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովն ընդգծել է, որ նախարարությունում ակնկալում են «հստակ մեկնաբանություններ» ամերիկյան իշխանությունների կողմից:

«Հարցը, թե մեղավո՞ր է արդյոք Ռուսաստանի քաղաքացին ինչ-որ բանում, թե ոչ, պետք է որոշվի մեր երկրում՝ ռուսական դատաիրավական համակարգի շրջանակներում: Այդ պատճառով սկզբունքորեն անթույլատրելի է իրավիճակը, երբ այդ դերն իր վրա է վերցնում ԱՄՆ-ը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների ենթակա մարդկանց ցուցակում նեառվել են Լեպսը և երկու այլ ռուսներ: Նրանք կասկածվում են արևելաեվրոպական միջազգային հանցավոր կազմակերպության` Brothers Circle-ի հետ կապեր ունենալու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել