1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Չելսի շրջանում գտնվող այն բնակարանը, որտեղ շուրջ 9 տարի բնակվել է գրող Օսկար Ուայլդը, աճուրդի է հանվել` հաղորդում է Homes & Property-ն:

Ուայլդի երկսենյականոց բանակարանը, ոը գտնվում է պատմական այսուսե շենքի առաջին հարկում, առաջարկում են գնել 1.075 միլիոն ֆունտ սթեռլինգով:

Հենց այստեղ է Ուայլդը գրել «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը և «Անթերի ամուսինը», «Որքան կարևոր է լուրջ լինել» հայտնի պիեսները:

Գրողը Թայթ սթրիթ փողոցում կնոջ և երեխաների հետ բնակվել է միչև այն պահը, երբ ստիպված է եղել տեղափոխվել սկանդալի պատճառով, որը ծագել է, երբ հայտնի է դարձել նրա և լորդ Դուգլասի որդու սիրավեպի մասին:

Ուայլդի տան մոտակայքում գտնվում է մեկ այլ հայտնի գրողի` Մարի Տվենի բնակարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել