1in.am-ը գրում է.
Նիգերիայից Ալժիր ուղևորվող 87 ներգաղթյալների՝ 48 երեխաների, 32 կանանց և 7 տղամարդկանց մարմինները հայտնաբերվել են անապատում: Ներգաղթյալները մահացել են ծարավից, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նիգերիայի անապատում զոհվել է Ալժիր ուղևորվող նվազագույնը 35 մարդ:
2 ավտոմեքենաները, որոնցում եղել են Նիգերիայի մոտ 60 քաղաքացիներ, դուրս էին եկել Առլիտ քաղաքից՝ ուղևորվելով Ալժիրի Տամանրասետ:
Ավտոմեքենաներից մեկը խափանվել էր, և ուղևորները բաժանվելով խմբերի՝ ճանապարհվել էին դեպի տարբեր բնակավայրեր ու օազիսներ: Նրանցից հինգը հասնելով Առլիտ՝ իշխանություններին հայտնել էր տեղի ունեցածի մասին, սակայն արդեն չափազանց ուշ է եղել: Հաջողվել է փրկել մոտ 20 մարդու:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_226629.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել