Ռուս հրամանատար. Ռուսական զորքերը կմասնակցեն հայ-ադրբեջանական հնարավոր հակամարտությանըPanorama.am-ը գրում է.

«Ռուսական ռազմակայանի պատասխանատվության գոտում ռազմա-քաղաքական իրավիճակը անհանգիստ է և բնորոշվում է մի շարք ապակայունացնող գործոնների առկայությամբ, որոնք կապված են հայ-ադրբեջանական հակամարտության գոտում լարվածության հնարավոր սրման հետ: Ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավասությունը վերականգնելու Ադրբեջանի ղեկավարության որոշման ընդունման դեպքում ռազմակայանը կարող է մասնակցել զինված հակամարտությանը՝ ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի Դաշնության պայմանագրային պարտավորություններին համապատասխան»,- «Կռասնայա զվեզդա» ռուսական պարբերականին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմակայանի առաքելությանը, նման աննախադեպ հայտարարություն է արել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել