
Footsport.am-ը գրում է.
Այսօր Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է: Հայ մարզասերն, իհարկե, քաջածանոթ է Նազիկ Ավդալյանի մարզական նվաճումներին: Բավական է միայն նշել 2009 թվականի աշխարհի առաջնությունը, երբ Նազիկը ողջ մարզաշխարհին հիացրեց ոչ միայն իր բարձրացրած ծանրակշիռ կիլոգրամներով և նվաճեց աշխարհի չեմպիոնուհու կոչումը, այլ գերեց բազմահազար երկրպագուներին իր հմայքով ու գեղեցկությամբ: Նույն թվականին Նազիկը մարզական լրագրողների կողմից անվերապահորեն ճանաչվեց Հայաստանի լավագույն մարզիկ: Ցավոք, վնասվածքը մարզուհուն ստիպեց որոշ ժամանակ ընդհատել մարզումները: Վերականգնվելուց հետո` Նազիկը Հայաստանի առաջնությունում կրկին մրցահարթակ մտավ: Բնականաբար, շտապեցի ականատես լինելու Նազիկի մրցելույթներին: Ավելորդ է ասել, որ Ավդալյանը մրցակցությունից դուրս էր, և 5-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնուհու կոչումը, նրա համար նախապատրաստական շրջան էր` հետագա խոշոր մրցաշարերից առաջ: Մրցումներից հետո հնարավորություն ունեցա հարցազրույց անցկացնել մարզուհու հետ, որի կարևոր միտքն արտահայտվեց հարցազրույցի այսպիսի վերնագրում` Նազիկ Ավդալյան. <<Կարոտել էի մրցահարթակին>>: Ավելի ուշ չարաբաստիկ ավտովթարը Նազիկին հնարավորություն չընձեռեց մարզական իր նպատակներն իրագործելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ