1in.am-ը գրում է.
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժումն այս անգամ ի պաշտպանություն Երևանի հուշարձանների՝ իր ակցիան անցկացրեց Էրեբունի համայնքում, որտեղ «Էրեբունի» թանգարանի մոտից ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Արեշի շուկա:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Արեշի շուկային սպասվում է այն ճակատագիրը, ինչին որ արժանացավ «Փակ շուկան»: Ակցիայի նախաձեռնողները ողջ երթի ընթացքում քաղաքացիներին հորդորում էին առևտուր չանել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից, ինչպես նաև՝ տեր կանգնել մեր հուշարձաններին:
Ակցիայի կազմակերպիչներից՝ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը, խոսելով Արեշի շուկայի վաճառողների հետ, նրանց փոխանցեց, որ իրենք կանգնած են ի պաշտպանություն շուկայի և չեն թույլ տա, որ այն քանդվի. «Մենք հնարավոր բոլոր միջոցներով օգնելու ենք, որ այս շուկան չքանդվի: Երևան քաղաքը չի կարող զրկվել շուկայի իր մշակույթից: Շուկան Երևանի մի մասն է, մենք ձեր կողքին ենք»: