Նոր պաշտոնանկություններ դատախազության համակարգումPanorama.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով, սեփական դիմումների համաձայն, պաշտոնից ազատվել են` ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը, ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալեքսան Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: 

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով, ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը նշանակվել է ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ` ազատվելով աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել