Զարուհի Փոստանջյանը դատարան էր եկել առանց ոստիկանների168.am-ը գրում է.

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ ոստիկանության որոշման դեմ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Կենտրոնի ոստիկանությունը մերժել էր քրեական գործ հարուցել «Փակ շուկայի» վերակառուցման առնչությամբ Զարուհի Փոստանջյանի դիմումի վերաբերյալ, ինչն էլ Զարուհի Փոստանջյանը բողոքարկել է դատարան: Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ դատախազը չէր ներկայացել նիստին: Զարուհի Փոտանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ըստ էության, բողոքարկվում է պատկան մարմինների անգործությունը. «Առկա են բազմաթիվ փաստեր, որոնք հիմք են հանդիսանում քրեական գործի հարուցման և պատասխանատվության կանչման և բարձրաստիճան պաշտոնյայի, և այլ անձանց: Բայց տվյալ դեպքում մենք հասկանում ենք և գիտակցում ենք, որ դիտավորյալ այդ փաստերին իրավական գնահատական պատշաճ կարգով չի տրվել, և որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին»: Ըստ Զ. Փոստանջյանի՝ պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կառուցապատողը: «Սամվել Ալեքսանյանն ինքը անձամբ չի հերքել, որ  այդ կառույցն իրոք իրեն է պատկանում և այդտեղ շինարարական գործողությունները նաև իր կամքով են այդտեղ տեղի ունեցել: Այդ կապն արդեն թող պարզեն իրավապահ մարմինները, պետք է պարզեն՝ որքանո՞վ են նրա գործողությունները հանցակազմ պարունակում: Բայց այստեղ Տարոն Մարգարյանի գործողությունները  միանշանակ ես կարող եմ պնդել, որ հանցակազմ են պարունակում: Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները չեն կանխել «Փակ շուկայի» շինարարությունը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, մենք չունենք այսօր այնպիսի իշխանություն, որը պատկանի հայ ժողովրդին: Հենց դա է հիմնական պատճառը: Այսօր քաղաքային իշխանությունները չեն իրականացնում մեր քաղաքացիների կամքը: Սա է խնդիրը: Այն ավագանին, որը այս պահին գործում է, ըստ էության, ոչ թե գործում է ավագանու առաքելության ներքո, այլ գործում է ընդդեմ Երևանի քաղաքացու»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել