Tert.am-ը գրում է.

Հասարակական տրանսպորտի առաջիկա թանկացման դեմ պայքարող «100 աստիճան. եռման կետ» Facebook–յան նախաձեռնության անդամները ողջ քաղաքի հասարակական վայրերում թողել են գրառումներ՝ «100˚ եռման կետ»:

 Դրանք հիմնականում արվում են նույն այն «սփրեյներով», որոնցով ժամանակին ակտիվիստները ջնջում էին վճարովի ավտոկանգների կարմիրով ներկված գծատեղերը:

 Նախաձեռնության անդամ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանը Tert.am- ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 18-ին, խմբի անդամները պատրաստվում են Մաշտոցի պուրակում կազմակերպել բաց քննարկում, որի ընթացքում կորոշվեն շարժման առաջիկա քայլերը, անելիքները, մարտավարությունը, նաև պարզ կդառնա, թե ովքեր են այս փուլում միանում իրենց:

 «Ոչ մի բան պլանավորված չէ, ոչ մի բան որոշված չէ, վաղվա քննարկման ընթացքում ամեն ինչ կորոշվի»,- ասաց Վարդան Հարությունյանը:

 Հիշեցնենք, որ «100 աստիճան. եռման կետ» նախաձեռնությունը ստեղծվել է մի քանի օր առաջ՝ որպես «Վճարում ենք 100 դրամ» շարժման նոր փուլ, որին միանալու պատրաստակամություն հայտնեցին «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, Նախախորհրդարանի, «Ժառանգություն» կուսակցության մի շարք անդամներ և ակտիվիստների այն կորիզը, որը տրանսպորտի թանկացման մասին Երևանի քաղաքապետարանի որոշումից հետո ակտիվ պայքարում էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել