Շ.Քոչարյանը` Լ.Զուրաբյանին. Իշխանությունները  այդ համարձակությունը չունենPanorama.am-ը գրում է.

«Իշխանությունների վերջին երկու նախաձեռնությունները` հայ-թուրքական արձանագրություններն ու ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ձախողվեցին, կլինի՞, որ այսուհետ այլևս ոչինչ չձեռնարկեք»,- դիմելով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին` ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ խորհրդարանը քննարկում է 2014 թ-ի պետական բյուջեի արտաքին քաղաքականության սեկտորը և հենց այդ քննարկման ժամանակ էլ հնչեց հարցը:

Շավարշ Քոչարյանն էլ այլ կողմից մոտեցավ հարցին` նշելով, որ առ այսօր իշխանություններն ասում են, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կլինի միայն առանց նախապայմանների:

«Ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց , գնդակն էլ մնաց Թուրքիայի դաշտում: Թուրքիան ինքն է փորձում էր ցույց տալ, թե ինչ-որ գործընթացներ կան և այլն, բայց դա այդպես չէ և չի համապատասխանում իրականությանը»,- նշեց պաշտոնյան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել