Esem.am-ը գրում է.

ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է, որ հաղորդավար-ամուսիններ Սուրեն Փահլևանյանն ու  Յանա Դանիելյանն այլևս չեն վարելու «Առավոտ լուսո» հաղորդումը: Նոր եթերաշրջանում հաղորդավարները հանդես չեկան ոչ միայն «Առավոտ լուսո» հաղորդման, այլև այլ ծրագրերի շրջանակներում և խոսակցություններ են տարածվել, թե Սուրենն ու Յանան այլևս եթերում չեն լինելու:

Առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Յանայի հետ, ով ESem.am-ին ասաց, որ հեռուստաեթերից կորչել չեն պատրաստվում: «Հեռուստաեթերում կլինենք, սակայն այս պահին չեմ ցանկանում փակագծերը բացել: Երբ ծրագրերը հստականան, այդ մասին առաջինը հենց Ձեզ կտեղեկացեմ»,- խոստացավ հաղորդավարուհին, ով նոր նախագծում թեև ոճային փոփոխությամբ չի ներկայանա, սակայն կերպարում թարմություն կմտցնի: Ինչ վերաբերում է առավոտյան ծրագրից դուրս գալուն` հաղորդավարուհին ասաց. ««Առավոտ լուսոյից» դուրս եկանք, քանի որ նոր պայմանները մեզ չէին բավարարում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել