ուսանկարչությունը հրաշք է: Երբեմն գերադասում եմ արվեստի մյուս ճյուղերից, նույնիսկ գեղանկարչությունից: Ամեն ֆոտոխցիկ ունեցող չէ, որ կարող է լուսանկարիչ կոչվել: Օրվա ոգեշնչուման աղբյուրը փնտրելիս հաճախ հանդիպում եմ աղջիկների հրաշալի լուսանկարների, որոնք կանացի գրավչությանը զուգահեռ լուսանկարչի պրոֆեսիոնալիզմի, ճաշակի, գույների ճիշտ ընտրության արդյունք են: Այդպիսի լուսանկարներ ամեն օր չես տեսնի: Ներբեռնում եմ այդ լուսանկարները և ամիսը մեկ իմ երջանիկ օրն է, երբ բավական լուսանկարներ են հավաքված լինում նյութ պատրաստելու համար: Այս նյութի յուրաքանչյուր լուսանկար էլեկտրական հոսանք է անցկացրել մարմնովս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել