Լևոն Տեր-Պետրոսյանի երազն ու ՀՀԿ-ի վախըAravot.am-ը գրում է.

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածը  և մասնավորապես այն դիտարկումը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոհեմ գտնվի և հրաժարական տա, երեկվանից բուռն քննարկումների առարկա է դարձել:  Այն հատկապես սուր արձագանք ստացավ իշխանական թևում: Օրինակ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում առաջին նախագահի դիտարկումների մասին այսպիսի կարծիք արտահայտեց. «Երևում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երազում վերապրել է իր հրաժարականի անփառունակ պահերը։ Նորմալ է, որ մեծ մարդիկ նման երազներ են տեսնում, բայց ամենևին պարտադիր չէ ամեն առիթով կիսվել հանրության հետ։ Մենք տեսել ենք խոհեմություն դրսևորած և ինքնակամ հրաժարական տված, ցուգցվանգում հայտնված նախագահի։ Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին մտավարժանքները հիշեցնում են ինքնավերլուծություն և պատմական էքսկուրս դեպի իր նախագահության տարիները։ Սակայն աստղերը հուշում են, որ հորոսկոպային տրամաբանությունը տեղ չունի քաղաքական գործընթացներում և որոշակի պարբերականությամբ կրկնվել չի կարող»: Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ գնահատական կտա ՀՀԿ-ական պատգամավորի մասնավորապես այն հիշեցմանը, թե «ցուգցվանգում հայտնված նախագահի` հանձին Լևոն տեր-Պետրոսյանի, արդեն տեսել ենք»: Պարոն Եղիազարյանն ասաց. «Դա վախի դրսևորում է, քանի որ նրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանի հետ իրենց ողջ կարիերան միանգամից ավարտվում է: Հայ ժողովուրդը չի ներելու ոչ աղքատությունը, ոչ համատարած թալանը, ոչ ավազակությունը, ոչ էլ հարցերի հարց Ղարաբաղի հիմնահարցը փակուղի մտցնելը: Դա նրանք լավ գիտակցում են, և բնական է, որ վախից սարսափահար իրար հերթ չտալով հարձակվեցին առաջին հիմնադիր նախագահի վրա»: Պարոն Եղիազարյանը փոխանցեց, թե «կետ առ կետ առաջին նախագահի ցանկացած բառի տակ կարող է ստորագրել, երբ խոսքը վերաբերում է իմ և Ձեր հայրենիքը կործանողին` Սերժ Սարգսյանին»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել