«Հայրենասիրության մրցակցություն»`Արամ Մանուկյանի եւ Զոհրապ Մնացականյանի միջեւAravot.am-ը գրում է.

Այսօր, 2014 թվականի պետական բյուջեի նախագծի` եվրաինտեգրման ոլորտի հատկացումների քննարկման ժամանակ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն անձնական հարց ուղղեց Արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանին`եթե պաշտոնյան զգա, որ Մաքսային միություն մտնելու պայմանը Ղարաբաղի հարցն է, ինչպիսի՞ն կլինի նրա դիրքորոշումը։ Մինչ բուն հարցը հնչեցնելը, ՀԱԿ պատգամավորը բավական երկար ձևակերպում ներկայացրեց՝ հիշեցնելով Եվրաինտեգրմանն ուղղված փոխնախարարի բոլոր ջանքերը, թե ինչպես դրանք մեկ օրում ջուրը լցվեցին. «Ես հիշում եմ մեր հանդիպումը, թե ինչ շոկ ապրեցիք այդ գործընթացից, քանի որ դուք էիք զբաղվում այդ հարցով։ Ես բացարձակ չեմ ուզի լինել ձեր տեղում, որովհետև հիմա էլ եք դուք անորոշության մեջ»։  Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանը արտաքին բնագավառում խարխափող, մերժվածի կամ ձախողվածի կարգավիճակում է. «Եթե այսօր Մաքսայինի հետ կապված սեղանին դրվում է Ղարաբաղի հարցը՝ անգամ հետադիմական Բելառուսի կողմից և այլոց, որոնք Մաքսայինի համար դիրքորոշում են արտահայտում, և տարօրինակորեն այդ կարծիքները լալկանությամբ արտահայտված ՀՀ իշխանությունները…»: ՀԱԿ պատգամավորի խոսքն ընդհատեց նիստը վարող ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ով նշեց, թե չի կարելի բյուջեի քննարկումից շեղվել։ Արամ Մանուկյանը պնդեց, թե սա այն դեպքն է, որ կարելի է և խնդրեց չխանգարել. «Դուք որպես ինֆորմացված մարդ, արտաքին դիվանագիտության մեջ դերակատարում ունեցող մարդ, եթե զգաք, որ Մաքսային մեր մտնելու համար Ղարաբաղն է պայման, ինչպիսի՞ն կլինի ձեր կողնորոշումը: Որպես մարդ, որպես պատվարժան մարդ, որպես պաշտոնյա ի՞նչ առաջարկ կներկայացնեք ձեր նախարարին, կամ ամբողջ համակարգը ղեկավարողին, եթե Ղարաբաղը լինի խաղաքարտը, որի դեպքում ձեզ առաջարկում են մտնել Մաքսային»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել