Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում 29-ամյա Գրիգոր Առաքելյանը Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր կողմից վարած Ford Transit մակնիշի 207 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Խաչատուր Առաքելյանի վարած ГАЗ 53 մակնիշի 570 ԼՕ 64 համարանիշի ջրատար ցիստեռնին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդը սեղմվել էր ավտոմեքենայի մեջ և նրան դուրս բերելու համար ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից խնդրել էին, որպեսզի վթարի վայր ժամանեն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել