1in.am-ը գրում է.

Այսօր Իտալիայի սննդարդյունաբերության աշխատակիցները խոստացել են գործադուլ անել: Զբոսաշրջիկների ու հասարակ քաղաքացիների շրջանում մեծ է սոված մնալու հավանականությունը, քանի որ նրանք սովոր են սնվել փոքր սրճարաններում և ռեստորաններում: 

Ինչպես սպասվում է, գործադուլը կարող է կաթվածահար անել 960 հազար ռեստորանների, սրճարանների ու բարերի աշխատանքը: Խոհարարների, բարմենների ու մատուցողների դժգոհության պատճառը զբոսաշրջության մասին նոր օրենքի ձախողումն է: Այն պետք է երաշխիքներ ապահովեր հասարակական սննդի աշխատակիցների համար:

Իտալացի ռեստորանատերերի ասոցիացիան, որն ունի ավելի քան 300 հազար անդամ, կոչ է անում փոխել ռեստորանների ու սրճարանների աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը: 

Վերջիններս դժգոհ են ավանդական տարեկան 14-րդ աշխատավարձից իտալացի մատուցողներին զրկելու առաջարկից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել