Tert.am-ը գրում է.

Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին Կառավարության որոշումը սխալ եմ հասկացել, ինչի համար ներողություն եմ խնդրում կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Menu.am-ի հիմնադիր Վարդան Քերոբյանը՝ ընդունելով, որ սխալ է հասկացել այսօր Կառավարության որոշումը և անհարկի «աղմուկ բարձրացրել»:

«Մի քանի անգամ Կառավարության նիստը նայելուց և դրա մասին կարդալուց ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Կառավարությունը չեղարկում է հուլիսի 1-ից «Հարկային օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց՝ դրսում և ներսում վաճառվող  սնունդը պետք է նույն կերպ հարկվի, այսինքն՝ գործեին նախկինում եղած դրույթները, ըստ որոնց՝ առաքվող սնունդը պետք է 20 տոկոսով ավելի հարկվեր, քան ներսում վաճառվողը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել