Aysor.am-ը գրում է.

Սոչի կատարած այցի մասին քննարկվել է Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումն ու խորացումը բոլոր ուղղություններով, այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սոչի կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում մենք խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին, հարաբերությունների զարգացման մասին բոլոր ուղղություններով, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության և մենք հույս ունենք, որ այդ համագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ կլինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է հաստատված Ռուսաստանի գործընկերների հետ.

«Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ մթնոլորտը կշարունակի այդպիսին լինել և նույնիսկ ավելի լավ լինել: Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև փոխադարձ վստահության որոշակի նախնական մթնոլորտ կա և այդ մթնոլորտը հետագայում էլ ավելի կխորանա», - ասաց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել