Armsport.am-ը գրում է. 

Indian Wells-ի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը շարունակում է վստահ ելույթներն ընթացիկ մրցաշարում:

Շվեյցարացին քառորդ եզրափակչում 7:5, 6:1 հաշվով հաղթել է հարավկորեացի Հեն Չոնին:

Քառորդ եզրափակչում հաղթանակ է տարել նաև խորվաթ Բորնա Չորիչը՝ 2:6, 6:4, 7:6 հաշվով հաղթելով Կևին Անդերսոնին (ՀԱՀ):

Կիսաեզրափակչի մյուս ուղեգրերը վիճարկելու են Սեմ Քերի (ԱՄՆ)-Միլոշ Ռաոնիչ (Կանադա) և Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)-Ֆիլիպ Կոլշրայբեր (Գերմանիա) զույգերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել