ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն:

Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միաբանության վանահայրեր Վահան Հովագիմյանը և Նարեկ Դադուրյանը՝ եկեղեցու և վանական համալիրի տարածքով հյուրերի համար կազմակերպած շրջայցի ընթացքում պատմել են միաբանության գրեթե 400-ամյա պատմության, թանգարանում և գրադարանում պահվող հազարավոր ցուցանմուշների, հնավուրց գրքերի ու պարբերականների, ինչպես նաև Եվրոպայի հնագույն տպարաններից մեկի ավելի քան 200-ամյա գործունեության ընթացքում կայսերական պալատի հետ համագործակցության մասին: Դեսպան Սարգսյանը  գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում:

Շրջայցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել և զրույց է ունեցել այդ օրը միաբանությունում գտնվող Մխիթարյան միաբանությունում  պապական պատվիրակ, մեր ժամանակների մեծագույն հայագետ Լևոն արք. Զեքիյանի հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել