Life.tert.am-ը գրում է.

Դերասանուհի Տաթև Սարգսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորում է 26 տարին, ինչի կապակցությամբ ընկերուհու` մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանի հետ մեկնել են Շրի Լանկա։ Tert.am Life–ի հետ զրույցում Տաթևը պատմեց, թե ինչու են ընտրել հենց Շրի Լանկան և ինչ զգացողություններ ունի 26–ամյակի շեմին։

«Առաջին անգամ եմ ծննդյանս առթիվ մեկնում այլ երկիր։ Առհասարակ, նախորդ տարի առաջին անգամ մեկնեցի առանց ծնողներիս ու իրենց մեծ վստահությամբ սկսվեցին ճամփորդություններս։ Վերջապես, զգում էի, որ 25 տարեկան եմ, ոչ թե 11»,– նկատեց դերասանուհին։

Հնդկական օվկիանոսի ափի մասին ընկերուհիները վաղուց էին երազում։ Տաթևի ծնունդը լավ առիթ էր ցանկությունն իրականացնելու համար։ «Մի քանի ամիս է, ինչ Շուշանի հետ հաճախում ենք յոգայի, այդ աշխարհն անասելի գերել է մեզ։ Հնդկական օվկիանոսի ափին մեդիտացիաներ անելու, արևածագը դիմավորելու միտքը հանգիստ չէր տալիս։ Շրի Լանկայի տեսարժան վայրերը կլրացնեն մեր ոգևորությունը»,– ասաց նա։

Առանձնահատուկ դարձած տարեդարձի օրը Տաթևը որոշել է առանձնահատուկ քայլ անել։ Պարզվում է` նա շատ է վախենում լողալ, սակայն որոշել է այս տարի հաղթահարել այն։ «Այս տարի ուզում եմ հաղթահարել ջուրը մտնելու, լողալու վախս։ Անգամ լողավազանն է սարսափեցնում ինձ` չնայած հորոսկոպով ձուկ եմ։) Ուզում եմ ծննդյանս օրը փորձել հավետ բաժանվել այդ վախից և ծանոթանալ նոր Տաթևի հետ, հետո, իհարկե, մի լավ խմել այդ կապակցությամբ»,– նշեց Տաթևը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել