Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
«Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»,- «Արմենպրես»-ին ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, Լավրովն ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը մեկ փաստաթղթի ստորագրմամբ հնարավոր չէ լուծել:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/918972/hayastani-agn-n-ardzaganqel-e-lx-khndiry-pulayin-tarberakov.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել