ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարությանը


17:00 , 15 հունվար, 2018

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«Խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»,- «Արմենպրես»-ին ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, Լավրովն ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը մեկ փաստաթղթի ստորագրմամբ հնարավոր չէ լուծել: