Tert.amLife-ը գրում է.
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են երգչուհի Սիլվա Հակոբյանի էջն ու հակահայկական հրապարակումներ արել նրա էջում։ Երգչուհին փորձում է վերադարձնել էջը, սակայն առայժմ դա չի հաջողվել։ Tert.am Life–ի հետ զրույցում Սիլվան ասաց, որ գիշերվա ընթացքում կարողացել են սառեցնել էջը, այժմ այն հասանելի չէ։
 
«Էրիկը գիշերը եկել էր մեր տուն, քանի որ ինքն արդեն անցել է այդ ամենի միջով։ Մենք արեցինք բոլոր այն քայլերը, որ նա էր արել էջը վերադարձնելու համար։ Կա նաև մասնագետ` Գրիգորը, որը մեզ օգնում է։ Մենք կապվեցինք Ինստագրամի անվտանգության բաժնի հետ, փաստաթղթերն ուղարկեցինք իրենց, համոզվեցին, որ էջն իմն է և կարողացանք ժամանակավորապես սառեցնել այն։ Հիմա էջը հետ վերադարձնելու ընթացքի մեջ ենք։ Հուսով եմ` այն կվերադարձնեմ նույն տեսքով, որով եղել է, նորից հետևորդներ հավաքելու կարիք չի լինի։ Էրիկն ասաց, որ իր դեպքում էջը վերադարձրել են նույն տեսքով, պարզապես, դա ժամանակի հարց է։ Չգիտեմ` քանի օրվա խնդիր է»,– ասաց երգչուհին։
 
Հայտնիներից շատերի էջերը խոցելի են այն պատճառով, որ հավուր պատշաճի պաշտպանված չեն։ Սիլվան նշեց, որ իր մոտ միացված է եղել պաշտպանությունը, պարզապես, ծուղակն է ընկել։
 Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել