Tert.am-ը գրում է.

Մանհեթենի կենտրոնում՝ 42-րդ փողոցի և 8-րդ պողոտայի հատման վայրում, որոտացած պայթյունն ահաբեկչական ակտ էր: Այս մասին Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն գրել է Twitter-ում:

«Ուղիղ ասեմ. սա ահաբեչական հարձակման փորձ էր: Փառք աստծո, հանցագործին չի հաջողվել ամբողջությամբ իրագործել իր մտադրությունը», - գրել է նա՝ մանրամասնելով, որ այս պահին միջադեպի հետևանքով ծանր վիրավորներ չկան:

Պայթյունը կազմակերպելու կասկածյալն իր հերթին քննիչներին ասել է, որ հարձակում է իրականացրել վրեժից դրդված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել