Փոքրիկ երեխաները շատ հաճախ տալիս են այնպիսի հարցեր, որոնց չեն կարողանում պատասխանել նույնիսկ մեծահասակները։ Այդպիսի իրավիճակներում միակ բանը, որ հնարավոր է անել, մի քանի րոպե զարմանալն ու համացանցում դրա մասին նյութեր կարդալն է։

BlogNews-ը որոշել է օգնել Ձեզ այդ հարցում։ Ներկայացնում ենք 3 մանկական հարցեր, որոնք այնքան բարդ են, որ նույնիսկ մեծահասակները չգիտեն դրանց պատասխանները։

Ի՞նչ է ծիածանը


Դուք դժվար թե կարողանաք բացատրել երեխային ծիածան ֆիզիկական բնույթը, այն է՝ լույսի նմանատիպ բեկումները։ Այդ իսկ պատճառով կարող եք ասել, որ ծիածանը պատրաստված է «լույսից և ջրից»։ Իսկ դա ապացուցելու համար կարող եք դուրս գալ բակ արևային օրը և ջուր ցանող որևէ խողովակից ցույց տալ, որ այն նույնպես ծիածանանման է դառնում։

Ի՞նչ է պատահում, երբ ինքնաթիռի զուգարանում քաշում են ջուրը


Առաջին անգամ ինքնաթիռում զուգարան գնալուց հետո շատ երեխաներ կհարցնեն, թե ինչ է պատահում, երբ ջուրը քաշում են։ Զավեշտալին այն է, որ շատ մեծահասակներ կարծում են, որ դրանից հետո զուգարանի պարունակությունը դուրս է նետվում այնպես, ինչպես դա պատահում է գնացքներում։

Սակայն իրականում ինքնաթիռներում կան հատուկ տարաներ, որոնց մեջ կուտակվում են բոլոր արտանետումները, վայրէջքից հետո հեռացվում են ու փոխարինվում նորերով։

Ի՞նչ կպատահի, եթե Մարսի վրա քայլենք առանց հատուկ համազգեստի


Մարսն այսօր շատ հայտնի թեմա է, այդ իսկ պատճառով էլ պատրաստ եղեք Կարմիր մոլորակի մասին հարցերին պատասխանելուն։ Այսպիսով՝ ի՞նչ կպատահի, եթե առանց հատուկ հանդերձանքի քայլենք Մարսի վրայով։

Պատասխանը փոքր-ինչ դաժան է. Մարսի մթնոլորտի ճնշումն այնքան բարձր է, որ մարդու արյունը կսկսի եռալ, ինչ արդյունքում մարմինն ուղղակի կպայթի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել