Armtimes.com-ը գրում է.

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկ` հոկտեմբերի 16-ին, Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել: Այս մասին հայտնում է Newsone հրատարակչությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան իր կաբինետում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրեն Անդրանիկ Ն.-ն: Այս պահին կրակողը ձերբակալված է: Պարզվում են միջադեպի հանգամանքները: Ըստ իրավապահ մարմինների՝ այն տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի ֆոնին:

Armtimes.com-ին հաջողվեց դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտել Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանից: Վերջինիս փոխանցմամբ՝ «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի սեփականատիրոջը սպանել է ազգությամբ հայ տղամարդ, որի անունը Վարդան է: Վերջինս հանգուցյալի վաղեմի ընկերն է եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել