Tert.am-ը գրում է.
Ես որևէ ադեկվատ քաղաքական ուժ չեմ ճանաչում, որը «Ելք»-ի հասցեին նման անհեթեթ մեղադրանք կհնչեցնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին:

«Կարելի է քննադատել «Ելք»-ին այս կամ այն պատճառով, հավանություն տալ կամ չտալ նրա գործունեությանը: Դրանք կարելի է լսել այն վերապահմամբ, որ «Ելք»-ը բազմաթիվ քաղաքական ուժերի և գործիչների դուրս է թողել քաղաքական ակտիվ կյանքից: Ես ըմբռնումով եմ մոտենում: Բայց անբովանդակ, նեխած բամբասանքները ու քաղաքական դատարկաբանությունը հասարակությունը չի ներելու որևէ մեկին: Ես հաջողություն եմ մաղթում իրենց այդ անշնորհակալ և ձախողված ճանապարհին»,- նշեց Թանդիլյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել