Newmag.am-ը գրում է.

80-ամյա կինը, որ աղջկա ու փեսայի հետ ճանապարհորդում էր China Southern Airlines-ով, որոշում է օդ բարձրանալուց առաջ մանրադրամներ նետել՝ անվտանգ ուղևորության համար:

Հենց այդ մետաղադրամներն էլ պատճառ են դառնում, որ Շանհայի միջազգային օդակայանում տագնապ հայտարարվի: Օդ բարձրանալիս ինքնաթիռը սկսել է լվացքի մեքենայի նման թափահարվել: Օդանավը հարկադրված վայրէջք է կատարել: Թռիչքը հետաձգվել է: 150 ուղևորներին խնդրել են լքել ինքնաթիռը, քանի որ օդանավի շարժիչը խափանվել է:

Պարզվում է՝ շարժիչի աշխատանքը խափանել են այն նույն մետաղադրամները, որոնք տատիկը, ըստ բուդդայական ավանդույթի, օդ է նետել, ի նշան հաջողության ու անվտանգության, և որոնք հայտնվել են օդանավի շարժիչում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել