Armtimes.com-ը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի շնորհավորանքը թիմակից Պոլ Պոգբային շփոթության մեջ է գցել նրա ոչ հայազգի երկրպագուներին: Բանն այն է, որ Պոգբան ինստագրամում շնորհավորել է հայ ֆուտբոլիստին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվելու համար, Մխիթարյանն էլ իր հերթին շնորհավորել է ֆրանսիացուն Ռամադանի կապակցությամբ:
 Դրանից հետո մի շարք երկրպագուներ հարց են ուղղել Մխիթարյանին՝ արդյո՞ք նա մահմեդական է, թե՞ ոչ: Ճիշտ է՝ ոչ ՀՀ հավաքականի ավագից, բայց նրանք ստացել են իրենց պատասխանը: Մի շարք այլ երկրպագուներ գրել են, որ ֆուտբոլիստը ոչ թե մահմեդական է, այլ` քրիստոնյա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել