Tert.am-ը գրում է.
 Մոսկվայում ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների, որոնք ահաբեկչություններ էին պատրաստում Ռուսաստանի մայրաքաղաքի տրանսպորտի օբյեկտներում: Այդ մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 Խումբը բաղկացած է եղել չորս անդամից՝ ռուսներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ:
 Խուզարկությունների ընթացքում ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ նյութերի արտադրության լաբորատորիա: Բացի այդ, ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն ռումբ, պայթուցիկ սարքի պատրաստման համար բաղադրիչներ, ինչպես նաև հրազեն, ռազմամթերք, նռնակներ, գրականություն և ծայրահեղական ու ահաբեկչական ուղղվածության տեսաձայնագրություններ:
 Անվտանգության դաշնային ծառայությունում պատմել են, որ կասկածյալների գործողությունները ղեկավարել են Սիրիայի տարածքից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել