Newmag-ը գրում է.
 «Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն իր առաջին ելույթում պատերազմ հայտարարեց ազատ խոսքին, այլ ոչ թե ԱՄՆ իրական թշնամիներին: Կառույցը հարձակվեց WikiLeaks-ի վրա` հայտնելով, թե այն մասնավոր թշնամական հետախուզական ծառայություն է: Պոմպեոյի համոզմամբ ադմինիստրացիայի մասին ճշմարտություն ասելն հավասարազոր է հանցանքին»:

Ջուլիան Ասանժի կարծիքով` ազատ խոսքի ճնշմանն ուղղված բոլոր մեղադրանքները պատասխան են WikiLeaks-ում Vault 7-ի տվյալների հրապարակմանը այն մասին, որ ԿՀՎ ամենևին էլ իրազեկ կառույց չէ և ունի շատ այլ թերություններ:
 «ԿՀՎ տնօրենի բացահայտ հայտարարությունը, թե WikiLeaks-ը խաբեբա է, վախկոտ է և թշնամի է, հանդիսանում է նախազգուշացում բոլոր լրագրողների համար: Պոմպեոյի մյուս թեզը, թե WikiLeaks-ը «ոչ պետական թշնամական հետախուզական կառույց է», պարզապես դանակահարում է ամերիկացիների սահմանադրական իրավունքը իրենց կառավորության վերաբերյալ  անկաշկանդ և ճշմարիտ տեղեկություն ստանալու մասով: Մեղադրանքը պարզապես արտացոլում է բյուրոկրատների ապարդյուն փորձերը, որոնք միտված էին քրեականացնելու իրենց դիմակները պատռողներին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել