Զորամասերից մեկի հենքի վրա գումարտակային  մարտավարական  ցուցադրական զորավարժություն է անցկացվել. ՊՆ Yerkir.am-ը գրում է.
 Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, 4-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա ապրիլի 18-ից 21-ը անցկացվել է գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
 Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
 «Զորավարժության ուսումնական նպատակներից էին զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների հմտությունների և ունակությունների կատարելագործումը պաշտպանական մարտական գործողությունների պլանավորման, նախապատրաստման և վարման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման ու գործողությունների ներդաշնակման, ինչպես նաև մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ: Զորավաժությունները նպատակ ունեին նաև մարզել անձնակազմին մարտական խնդիրների կատարման, գործնական կրակի վարման ընթացքում, կատարելագործել զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը։


Զորավարժության պլանի համաձայն, անձնակազմի անվտանգության ապահովման ու ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խստիվ պահպանմամբ, իրականացվել է ռազմերթ և ստորաբաժանումների տեղաբաշխում մարտական պահպանություն կենտրոնացման շրջաններում: Բացազատվել են ուսումնական կետեր, ստորաբաժանումների մարտական պատրաստության և պատրաստականության, պաշտպանողական մարտի կազմակերպման խնդիրների շուրջ անցկացվել են գործնական վարժանքներ:

Վերլուծելով և ամփոփելով զորավարժության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստության մակարդակը և հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները: 

Արձանագրելով, որ զորավարժությանն ընդգրկված ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ և հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները, գնդապետ Վալերի Քոչարյանը տեղ գտած որոշ բացթողումները շտկելու համար տվել է անհրաժեշտ հանձնարարականներ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել