Զորավարժության պլանի համաձայն, անձնակազմի անվտանգության ապահովման ու ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խստիվ պահպանմամբ, իրականացվել է ռազմերթ և ստորաբաժանումների տեղաբաշխում մարտական պահպանություն կենտրոնացման շրջաններում: Բացազատվել են ուսումնական կետեր, ստորաբաժանումների մարտական պատրաստության և պատրաստականության, պաշտպանողական մարտի կազմակերպման խնդիրների շուրջ անցկացվել են գործնական վարժանքներ:
Վերլուծելով և ամփոփելով զորավարժության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստության մակարդակը և հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները:
Արձանագրելով, որ զորավարժությանն ընդգրկված ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ և հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները, գնդապետ Վալերի Քոչարյանը տեղ գտած որոշ բացթողումները շտկելու համար տվել է անհրաժեշտ հանձնարարականներ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։