Իրինա Հարությունյանն արձագանքում է իր ու պայծառատես Անի Գրիգորյանի միջև սկանդալի լուրերինLife.panorama.am-ը գրում է.
 «Մերկ լուսանկարներ,15.000$, թուղթուգիր, սպառնալիքներ. սկանդալ երգչուհու եւ Անի Գրիգորյանի միջեւ». Այս վերնագրմամբ նյութը վերջին ժամերին մեծ տարածում է գտել: Ըստ հեղինակի տեղեկությունների՝  երգիչ Նիկ Եգիբյանը մեղադրանքով է հանդես եկել՝ նշելով, որ պայծառատես Անի Գրիգորյանն իրեն ասել է, որ թուղթ ու գիր է արել շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներին՝ այդ թվում երգչուհի Իրինա Հարությունյանին: Վերջինս էլ  սպառնացել է պայծառատես Անի Գրիգորյանի լուսանկարները ֆոտոշոփով մերկացնել եւ դրանք համացանցում տարածել՝ 15.000 դոլար չստանալու դեպքում:  Ավելին՝ այս փաստը երգչուհուն հասցրել է Անի Գրիգորյանի տուն, որտեղ հերթական սկանդալն է տեղի ունեցել, ինչը հանդարտեցրել են հարեւաններն ու Անի Գրիգորյանի հաճախորդները: Իմանալով, որ Անիի ընտանիքի անդամները հանցագործ աշխարհում հայտնի մարդիկ են` Իրինան գործը հասցրել է դատարան:
  Նշված տեղեկության իսկությունը պարզելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Իրինա Հարությունյանի հետ, ով մեզ հոտ զրույցում նշեց.
  «Նման բան ուղղակի չկա, այդ լուրերը բացարձակ իրականությանը չեն համապատասխանում ու չգիտեմ էլ, թե ով է նման ապատեղեկատվություն տարածել: Ինձ համար անգամ ծիծաղելի է այս ամենը, չգիտեմ էլ ինչ կարող եմ ասել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել