Armtimes.com-ը գրում է.
Չինաստանում կայանալիք «Miss Oriental Tourism Pageant 2017» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է մոդել Սոնա Ղազարյանը: Նրան Հունգարիայից հրավիրել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը:
 Armtimes.com‐ի հետ զրույցում մոդելն ընդգծեց, որ մեծ պատասխանատվություն է զգում եւ ամեն ինչ անելու է Հայաստանը պատվով ներկայացնելու համար: «Մեծ անհամբերությամբ եմ սպասում մրցույթին: Ամբողջ էներգիաս եւ ժամանակս տրամադրել եմ պատրաստվելուն, որպեսզի հնարավորինս լավ ներկայացնեմ Հայաստանը. սա ինձ համար մեծ պատասխանատվություն է: Հիմա մարզվում եմ, արդեն ընտրել եմ հագուստները, դրանց մեծ մասը բերել եմ Հունգարիայից, ընթացքի մեջ են փաստաթղթերիս հետ կապված հարցերը»,‐ ասաց նա:

 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել