բացել լրահոսը
17.02.2017  14:11

Ես թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի. Յանա Յանա Եգորյան

armtimes.com

Armtimes.com-ը գրում է.

Ես թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի։ «Экспресс-газета»-ի երեկ տված հարցազրույցում նման հայտարարություն է արել հայկական ծագումով ռուսաստանցի հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյան, որը Ռիո-2016-ի Ռուսաստանի կրկնակի օլիմպիական չեմպիոն է։

«Մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ մարդիկ վարժվել են հոտի բնազդին։ Ես դեպքեր գիտեմ, որ երկու երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա ատում են իրար։ Դա հիմարություն է։ Ամեն ինչ վերեւներում որոշում են քաղաքական գործիչները, իսկ ներքեւներում՝ շարքային քաղաքացիները դրանից տուժում են։ Սակայն ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր կարծիքն ունենա։ Օրինակ, ես ազգությամբ հայ եմ։ Այնպես է ստացվել, որ ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանից, եւ ես թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիր ունի բարձր մակարդակներում։ Ում հետ ուզում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անելու»,- նշել է Յանա Յանա Եգորյանը։
Նշենք, որ սուսերամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ադրբեջանցի է՝ Իլգար Մամեդովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 71187 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝