Tert.am-ը գրում է.

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին հանձնարարեց, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, 15 օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ:

«Հանձնարարում եմ, մասնավորապես, 2009 թվականի հունվարի 22-ի կառավարության նիստի որոշման համաձայն հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում։

Հանձնարարում եմ առաջարկություններ ներկայացնել Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման  քաղաքականության և բնապահպանական խնդիրները վերանայելու նպատակով 20 տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների վերաբերյալ»,- ասաց վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել