Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում կնոջ դի կա: Նշված հասցե է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները թատրոնի դահլիճում հայտնաբերել են 65-ամյա Աստղիկ Մուշեղյանի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է մոտ 8 մ բարձրության վրա տեղադրված «դինամիկներն» անջատելու համար, սակայն վայր է ընկել և տեղում մահացել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մուշեղյանը նշված թատրոնի հնչյունային ռեժիսորն էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել