73-ամյա Միկ Ջագերը հանդիպում է 27-ամյա ռուս մոդելի հետ (ֆոտո)Life.panorama.am-ը գրում է.
Շուտով 73-ամյա Միկ Ջագերը 8-րդ անգամ հայր կդառնա։ Հայտնի երաժիշտից երեխայի է սպասում բալետի 30-ամյա  պարուհի Մելանի Համրիքը։ Օրերս պապարացիները նկարել էին ապագա մորը զբոսնելիս, բայց Միկը նրա կողքին չէր, քանի որ նրանց սիրավեպը կարճ տևեց։ Ջագերը օգնելու է Մելանիին ֆինանսապես և մասնակցելու է  երեխայի դաստիարակությանը, սակայն  նրանց ռոմանտիկ հարաբերությունները արդեն անցյալում են։
Այժմ Միկը հետաքրքրված է  27-ամյա Մաշա Ռուդենկոյով։ Ըստ զլմ-ների, ռոք երաժիշտը այժմ տարված է ռուս մոդելով և նրա հետ է  անցկացնում իր ողջ ազատ ժամանակը։ Նրանց միջև  46-ամյա տարբերությունը կարծես ամենևին չի շփոթեցնում զույգին և նրանք վայելում են միմյանց ներկայությունը։
Միկը և Մաշան ծանոթացել են դեռ 2 տարի առաջ, ընդհանուր ընկերների երեկույթին, սակայն նրանց միջև հարաբերությունները նոր են սկսել։ Նրանք իրենց հարաբերությունները չեն հանրայնացնում, սակայն չեն էլ ձգտում թաքցնել։ Այսպես, վերջերս աղջիկը Միկի հետ մասնակցել էր Desert Trip փառատոնին Քալիֆորնիայում։ Մինչ Միկը ելույթ էր ունենում բեմում, Մաշան, The Rolling Stones գրառումով սպորտային վերնաշապիկը հագին,  նկարում էր նրան և իր Instagram-յան էջում տեղադրում Ջագերի ելույթից տեսանյութեր։ 
 
Мелани Хамрик
 
Мария Руденко

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել