Պատմական իրադարձություն է տեղի ունեցել ֆուտբոլի Իտալիայի առաջնության Բ Սերիայում։ Repubblica-ի փոխանցմամբ՝ «Վիչենցա» և «Վիրտուս Էնտելա» թիմերի պայքարում մրցավարը ցույց է տվել ֆուտբոլի պատմության առաջին կանաչ քարտը։

Կանաչ քարտ ստացած առաջին ֆուտբոլիստը Մարկո Մայնարդին է։ Կանաչ քարտը ոչ թե նախազգուշացման, այլ արդար խաղի կանոնների վերականգնմանը միտված ֆուտբոլիստին խրախուսման համար է նախատեսված։

Մայնարդին մրցավարին խոստովանել էր, որ իր հարվածից հետո գնդակը չէր դիպել մրցակցին, և մրցավարն իր թիմի օգտին անկյունային հարված նշանակել էր սխալմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել