Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում ոստիկանությունը նույնականացրել է 57 մարդու՝ որպես պետության անվտանգությանը պոտենցիալ սպառնացող անձինք: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բելգիայի ՆԳՆ ղեկավար Յան Յամբոնը:

«Մենք նույնականացրել ենք պետությանը սպառնացող 57 անձի»,- ասել է նախարարը լրագրողներին՝ հայտնելով, որ անհատները, որոնց մասին խոսք է գնում, հիմնականում Սիրիայից վերադարձած իսլամիստ գրոհայիններ են:

Յամբոնը խոստացել է, որ Բրյուսելի ևս 5 կոմունաներում մոտ ժամանակներս կիրականացվեն արմատականացման, իսլամական ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին ուղղված հատուկ գործողություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել