Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների սահմաններում պետք է բարձրացնի արդյունավետությունը:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Հարցին, թե առողջապահության ոլորտը պահանջում է լուրջ միջոցներ, որտեղի՞ց պետք է  գտնվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպեսզի լուծվեն առողջապահության ոլորտում առկա խնդիրները, Ալթունյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխան տալ բյուջեի եկամտային հատվածի մասին: Մենք ունենք  N գումար, որը հատկացված է առողջապահության նախարարությանը: Ես  արդյունավետությունը պետք է բարձրացնեմ այդ գումարների սահմաններում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել