168.am-ը գրում է.

Ցանցահեններն սկսել են իրենց նպատակի համար օգտագործել լայն հասարակայնության հետաքրքրությունը Հոլիվուդի աստղեր Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծման դատավարության նկատմամբ: Համացանցում հայտնվել է վնասաբեր ծրագիր՝ քողարկված Փիթի հանկարծահաս մահվան վերաբերյալ կեղծ հաղորդագրությամբ: Այս մասին նախազգուշացրել է TMZ-ը, որը մասնագիտացած է հռչակավոր մարդկանց մասին գաղտնի տեղեկատվության բնագավառում:

Վերջինիս տեղեկությունների համաձայն՝ խոսքը վերաբերում է իբր Fox News հեռուստաալիքի ռեպորտաժին: Այն բացելու եւ կարդալու փորձ անելիս տեղի է ունենում անձնական համակարգչի կամ սմարթֆոնի վարակում: Վնասաբեր ծրագրի հեղինակները նպատակ են դրել՝ հափշտակել նշանաբառերը եւ հսկողության տակ վերցնել ակաունտները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել