Ամուսնանալն ինձ համար երբեք երազանք չի եղել. Մարգարիտա ԲարխոյանLife.panorama.am-ը գրում է.
Օրեր առաջ Մարգարիտա Բարխոյանը երկրպագուների դատին հանձնեց իր նոր՝ «Հարսի շորով» տեսահոլովակը: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը երգչուհին է, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արեն Բայադյանը:
 
Ի դեպ, երգի թեմատիկ տեսահոլովակում հարսին՝ Մարգարիտա Բարխոյանը, իսկ փեսային՝ Բեն Ավետիսյանն են մարմնավորում: 
 
 
«Ինձ համար շատ հաճելի էր լինել տեսահոլովակի հերոսուհին: Պետք է ասեմ, որ ամեն ինչ շատ հեշտ ստացվեց, քանի որ ռեժիսորը հստակորեն բացատրում էր, թե տվյալ տեսարանի համար ինձանից ինչ է պահանջվում: Բոլոր տեսարանները շատ բնական ստացվեցին: Շատ դրական կարծիքներ եմ լսել և՛ իմ խաղի, և՛ պարի վերաբերյալ»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում նշեց Մ. Բարխոյանը:
 
Հատկապես վերջին ժամանակներում գրեթե բոլորը հարսանիքի, ծնունդի, կնունքի մասին երգեր են գրում՝ մասնավոր միջոցառումներին առավել շատ հրավերներ ստանալու հեռանկարով: Նկատառմանը, թե արդյոք այս երգը հերթականներից է և կոմերցիոն նպատակով է գրվել՝ մեր զրուցակիցը պատասխանեց. 
 
«Ես չգիտեմ, թե բոլորն ինչ նպատակով են երգեր թողարկում, բայց անձամբ ես կոնկրետ ցանկացել եմ, որ բոլոր ամուսնացող զույգերը գեղեցիկ երգ ունենան իրենց այդ կարևոր օրվա համար: Երգ, որում կհնչեն այն բոլոր խոսքերը, որոնք իրենք կցանկանային միմյանց ասել»:
 
 
Տեսահոլովակում աղջկա երազանքն իրականանում է, նա հարսի շոր է հագնում: Հարցին, թե երբ է պատրաստվում Մարգարիտա Բարխոյանն իրական կյանքում հարսի շոր հագնել ու արդյոք իր հերոսուհու երազանքի պես երազանք չունի՝ ժպիտով խոստովանեց.
 
«Ամուսնանալն ինձ համար երբեք երազանք չի եղել: Ինչպես ի վերուստ որոշված է, այդպես էլ կլինի: Ես էլ իրական կյանքում հարսի շոր կհագնեմ այն ժամանակ, երբ կհանդիպեմ իմ մեծ սիրուն»,- իր խոսքը եզրափակեց Մարգարիտա Բարխոյանը:
 
 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել