%d5%a7%d5%a7%d5%a7Ամանում սպանվել է հորդանանցի գրող և հրապարակախոս Նահեդ Հաթարը, հայտնում է The Independent-ը:

Պարբերականի տվյալներով՝ անհայտ անձը 3 անգամ կրակել է Հաթարի գլխին: Հաղորդվում է, որ հանցագործը ձերբակալվել է:

Գրողը գնդակահարվել է դատարանի դահլիճում, որտեղ պետք է լսվեր նրա գործը: Նա մեղադրվել է կրոնը չհարգելու մեջ: Իշխանությունների տեսակետով՝ Հաթարը հանցագործություն է կատարել, երբ Facebook-ում կիսվել է ԴԱԻՇ-ի զինյալի ծաղրանկանով, ով նստած է 2 կանանց մեջտեղում և աստծուց խնդրում է իրեն խմիչք բերել:

Հաթարը Հորդանանաում հայտնի է եղել որպես ակտիվիստ քրիստոնյա և եղել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել