Image resultShamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 30-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդգար Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչաական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին:

Փաստի առթիվ ավագ քննիչ Ն. Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել