Tert.am-ը գրում է.

Զվարթնոց օդանավակայանում օլիմպիական չեմպիոններին դիմավորեցին դափնեպսակներով, ծափահարություններով ու շքեղ հրավառությամբ: Օլիմպիականներին դիմավորելու էին եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Սպրտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հարյուրավոր քաղաքացիներ օլիմպիական չեմպիոններին ուղեկցեցին դեպի նրանց համար նախատեսված ավտոբուսը, իսկ բազմաթիվ քաղաքացիներ մոտենում էին Միհրան Հարությունյանին, ողջունում և քաջալերում, ասելով, որ ինքը օլիմպիական բացարձակ չեմպիոն է:

Tert.am-ի հարցին, թե ինչպես է Միհրան Հարությունյանի տրամադրությունը, օլիմպիական արծաթե մեդալակիրը պատասխանեց. «Տրամադրությունս  շատ լավ է»,  և խոստացավ այլ հարցերի պատասխաններ տալ ավելի ուշ:

Օլիմպիականներին դիմավորելու էին եկել նաև զինվորներ, տարբեր մարզադպրոցների սաներ և քաղաքապետարանի աշխատակիցներ: Գյումրիից ժամանած Գևորգը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրին այսուհետ աշխարհին ներկայանալու է մարզական «խորհրդանիշով» ՝ Արթուր Ալեքսանյանով, իսկ իրենք այսօր Զվարթնոցում դիմավորում են չորս չեմպիոնների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել