finlandAraratnews.am-ը գրում է.

Ֆինլանդիան նոր ծրագիր է առաջ քաշել` փորձարկելու քաղաքացիներին բազային եկամուտ վճարելու արդյունքները, քանի որ երկիրը ձգտում է պաշտպանել պետական ֆինանսները և ավելի շատ մարդկանց տեղափոխել աշխատաշուկա:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը` փորձարկման իրականացման համար պատասխանատու է Ֆինլանդիայի սոցիալական ապահովագրության ինստիտուտը, որը մտադիր է ծրագրի մեկնարկը տալ 2017-ին: Այն կընդգրկի 2000 պատահական ընտրված նպաստառուների:

Բազային եկամտի ծավալը կկազմի ամսական 560 եվրո, և այն պարտադիր կլինի ընտրված մարդկանց համար:

Օրենսդրական առաջարկի նպատակը հիմնական եկամուտ տրամադրելու նախաձեռնության փորձարկումն է, որի արդյունքում կպարզվի` արդյոք բազային եկամուտը կարող է օգնել սոցիալական անվտանգության բարեփոխմանը, հատկապես` աշխատանքով պարյմանավորված ուղևորությունների մակարդակի նվազմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել